ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ում Մինսկի համաձայնագրին հետևելու կոչ են արել Ռուսաստանին

ՄԱԿ-ի ԱԽ-ում Մինսկի համաձայնագրին հետևելու կոչ են արել Ռուսաստանին
22.01.2015 | 13:49

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լիտվայի ներկայացուցիչները, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կոչ են արել Ռուսաստանին հետևել Մինսկի համաձայնագրին։ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակ Սամանթա Փաուերը ՈՒկրաինայի արևելքում ճգնաժամի հաղթահարման ռուսական ծրագիրը անվանել է օկուպացիայի պլան, որը փորձել է օրինականացնել սեպտեմբերին ծայրահեղականների առաջխաղացումը։ ՈՒկրաինայի ներկայացուցիչ Յուրի Սերգեևը Մոսկվային կոչ է արել դադարեցնել ծայրահեղականներին զենքի մատակարարումը։

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ